«Մենք երբևէ ժանգոտած, անպիտան զենք չենք գնել: Մենք տարիներ ի վեր ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ոչ միայն գնել ենք ռազմական տեխնիկա, այլև կարողացել ենք այն ձեռք բերել և՛ ՀԱՊԿ ցածր գներով, և՛ մեր ռազմավարական գործընկերոջից ենք ստացել»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի արտահայտած մտքին, թե «Արարատի դիսկուրսի ներքո մեզ կտան օգտագործած, ժամկետնանց զենքեր»:

«Փաշինյանը թող պատասխան տա, որ այն սպառազինությունը և ռազմական տեխնիկան, որ եղել է հայկական բանակի ձեռքին, ո՞ւր է հիմա, ինչո՞ւ ինքը չկարողացավ արագ տիրապետել կառավարման հիմունքներին՝ օգտագործելով մեր պետության ամբողջ ներուժը»,- նշեց Օհանյանը՝ հավելելով, որ Փաշինյանն իր կառավարման ընթացքում քայքայել է միասնականությունը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն