Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 20 հազար դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 20.765-ով՝ հասնելով 6.621.601-ի, փոխանցում է ՏԱՍՍ -ը:
Կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 806-ով ՝ նախորդ օրվա 816-ի դիմաց` հասնելով 1713.05-ի: Այսպիսով, մահվան դեպքերը հինգ օր անընդմեջ գերազանցում են 800-ը:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակումից հետո ապաքինվածների թիվն ավելացել է օրական 15.601-ով` հասնելով 5.899.917-ի: