Եգիպտոսի ԱԳՆ-ի արձագանքը պաղեստինցիների վերաբնակեցման վերաբերյալ Թրամփի ծրագրին
Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահն ասել է, որ առաջընթաց է ակնկալում իր ծրագրի իրականացման հարցում, և «99 տոկոսով վստահ է», որ կկարողանա «ինչ-որ բան կարգավորել Եգիպտոսի հետ»՝ հավելելով, որ Վաշինգտոնը «ուրիշ օգնականներ էլ կունենա», ասված է NBC-ի հաղորդագրության մեջ:
Միաժամանակ Եգիպտոսը նախատեսում է «ներկայացնել Գազայի հատվածի վերականգնման համապարփակ տեսլականը», որը պաղեստինցիներին երաշխավորում է իրենց հողերի պահպանումը», գրում է The Times of Israel-ը։
Եգիպտոսը Թրամփի վարչակազմի հետ «համագործակցության հույս ունի՝ տարածաշրջանում համապարփակ և արդար խաղաղության հասնելու համար», ասված է Եգիպտոսի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: