Հայաստանի Հանրապետությունն իրացնում է իր սուվերեն իրավունքը և զարգացնում է իր պաշտպանական կարողությունները: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով Հայաստանի զինվելու վերաբերյալ Ադրբեջանի հայտնած մտահոգություններին:

«Ինչպես նշվել է, մենք մեր հարևաններից որևէ մեկի նկատմամբ հարձակողական բնույթի գործողություններ իրականացնելու մտադրություններ չունենք: Ինչ վերաբերում է, այսպես կոչված, զինատեսակների մրցավազքին, որին, ըստ էության, ականատես ենք լինում տարածաշրջանում, այս խնդրի հասցեագրման ուղղությամբ ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել է ստեղծել սպառազինությունների փոխադարձ վերահսկողության մեխանիզմ, և այս առաջարկն ուժի մեջ է մնում մեր կողմից»,- նշեց նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն