Գերմանիան հայտարարել է Ուկրաինային 6 հազար ժամանակակից HX-2 կամիկաձե դրոններ մատակարարելու մասին: Արտադրողը գերմանական Helsing ընկերությունն է, որը մասնագիտացած է ռազմական տեխնոլոգիաների ոլորտում։

Ընկերությունում հայտարարել են, որ այդ անօդաչուները հագեցած են արհեստական ինտելեկտով և ունակ են խոցել ռուսական հրետանին, զրահատեխնիկան և հրամանատարական կետերը:

HX-2 -ը կամիկաձե անօդաչու թռչող սարք է՝ մինչև 100 կմ հեռահարությամբ և 220 կմ/ժ առավելագույն արագությամբ։ Այն կարող է ոչ միայն դիմակայել ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերին, այլև ինքնուրույն թիրախ գտնել նույնիսկ եղանակային բարդ պայմաններում։ Ավելին, դրոնն ի վիճակի է ինքնուրույն իրականացնել հարձակման եզրափակիչ փուլը՝ առանց օպերատորի միջամտության։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն