«Եթե նվազագույն սպառնալիք տեսնենք մեր ժողովրդի և պետականության անվտանգությանը, անհապաղ կոչնչացնենք թշնամուն». Ալիևը սպառնալից հայտարարություններ է արել Ակնայում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայկական բանակի «սադրանքները հայ-ադրբեջանական սահմանին չպետք է անպատասխան մնար»: Minval.az-ի փոխանցմամբ՝ նման ելույթով Ալիևը հանդես է եկել Աղդամ (Ակնա) հասրակության հետ հանդիպման ժամանակ:
«Ցավալիորեն հայկական կողմը չի հրաժարվում իր սադրիչ գործողություններից: Եթե մենք նվազագույն սպառնալիք տեսնենք մեր ժողովրդի և պետականության անվտանգությանը, մենք անհապաղ կոչնչացնենք թշնամուն: Նրանք գիտեն և տեսնում են մեր ուժը»,- ասել է Ալիևը: