Վահան Բադասյանի գործը երեկ ուղարկվել է դատարան։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Այս պահին դեռեւս հայտնի չէ, թե գործն ում է մակագրվել։

Ըստ մեղադրանքի՝ Բադասյանը 2021 թվականի հունվարի 28-ին հնչեցրել է իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակայն կոչեր:

Նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Նշենք, որ Բադասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն