ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունը Չեռնոբիլի ատոմակայանի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին:

«ՌԴ զինված ուժերը նման բան չի անում»,- ասել է Պեսկովը: Ըստ Կրեմլի խոսնակի՝ ուկրաինական կողմի այդ հայտարարությունը հերթական կեղծիք է:

Ավելի վաղ Զելենսկին հայտնել է, որ այս գիշեր ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանին: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այդ հարձակումը նշանակում է, որ Ռուսաստանը չի պատրաստվում բանակցությունների։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն