Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ամբողջ աշխարհին. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան
Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղությունը օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ամբողջ աշխարհին՝ հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը:
Բիրոլ Աքգյունը հավելել է, որ Անկարան կշարունակի զարգացնել Բաքվի հետ բարեկամական և եղբայրական կապերը:
Նրա խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը միջազգային ասպարեզում՝ պաշտպանական, ռազմական, էներգետիկայի և այլ ոլորտներում գործակցության միջոցով: Դեսպանը շեշտել է՝ պաշտպանական արդյունաբերության բնագավառում երկու երկրի հարաբերությունները հասել են ռազմավարական մակարդակի: