Վարորդը նաև հսկիչ չէ․ շարունակել բոյկոտը. Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Վարորդը նաև հսկիչ չէ․ շարունակել բոյկոտը
————————
Որքան շատ են քաղաքային իշխանությունները և նրանց կից քարոզիչները խոսում այն մասին, որ քաղաքային տրանսպորտի գնի թանկացման դեմ բոյկոտը չի կայացել, այնքան շատանում են տեղեկություններն այն մասին, որ ավտոբուսների մեջ «լցրել» են քաղաքապետարանի աշխատակիցներին, որոնք վարորդների հետ միասին կռիվ են տալիս բոյկոտող քաղաքացիների դեմ։ Բա թե բոյկոտը չի կայացել, ինչու՞եքխառնվելիրար։
Կան դեպեր, երբ վարորդը լկտի պահվածք է դրսևորում։ Կան դեպքեր, երբ վարորդին քաղաքապետարանի աշխատակիցները հրահանգում են չվարել ավտոբուսը կամ տրոլեյբուսն այն դեպքում, երբքաղաքացիներըբոյկոտումենուչենվճարում։
Սրանք բոլորն ապօրինություններ են։ Այդ ապօրինությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ բոյկոտը մեծ մասշտաբների է հասել։ Նույնիսկ քաղաքապետարանի ներկայացրած թվերով։ Այսպես, եթե 31.01 – 06.02 ընկած ժամանակահատվածում օրական միջին ուղևորահոսքը կազմել էր 206․000, ապա փետրվարից 7–ից մինչև փետրվարի 13–ն օրական միջին հոսքը կազմել է շուրջ 201․000։ Եվ սա այն դեպքում երբ թմբկահարում են, թե, իբր, հսկայական փաթեթներ են վաճառել։
Այս թվերը ցույց են տալիս, որ բոյկոտողների քանակը կազմում է ընդհանուրի 2/3-ը («Թել սելի» հետ պայմանագրում ֆիքսված է ուղևորահոսքի 600.000 թիվը)։ Եթե այդպես չլիներ, ապա քաղաքապետարանից ջղաձիգ շարժումներ չէին անի, վարորդներին չէին դրդի ապօրինության։ Փաստորեն, հիմա քաղաքապետարանն ու վարորդներն են տրանսպորտի կոլապս առաջացնում՝ չվարելով տրանսպորտային միջոցը։ Այս ամենը հուշում է, որ բոյկոտը պետք է հետևողականորեն շարունակել և մեծացնել ճնշումը։
Ի դեպ, վարորդը պետք է իմանա, որ սովետական ժամանակների «Իկառուսի» ղեկին չի նստած, երբ վարորդը նաև հսկիչ էր։ Վարորդը մեր օրերում հսկիչ չէ և եթե քաղաքապետի պաշտոնում հայտնվածը, Նիկոլ Փաշինյանն ու մյուսները նրան հրահանգում են հսկել, թե ով է վճարում, իսկ ով՝ ոչ, ապա դա ապօրինություն է։ Բայց անկախ ամեն ինչից չպետք է շեղվել գլխավոր թիրախից ու թանկացման դեմ պայքարը չվերածել ուղևոր–վարորդ ֆիզիկական բախման։ Եթե վարորդը չի վարում կամ ենթարկվում է քաղաքապետարանի աշխատակցի ապօրինի հրահանգներին, ապա պետք է տեսանկարահանել այդ ապօրինությունների մասնակիցներին ու գցել համացանց, որպեսզի վարորդները հասկանան, որ հանրային պարսավանքի կենթարկվեն։ Վիճաբանություն պետք չէ։ Մեր թիրախը վարորդը չէ։ Մեր թիրախում անհիմն թանկացումն է և թանկացնողները»։