ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը 5 օրով գործուղվում է Հռոմ:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի (COP16) վերագումարված նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանին 2025 թվականի փետրվարի 24-28-ը ներառյալ գործուղել Իտալիայի Հանրապետություն (Հռոմ)։

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել Համբարձում Մաթևոսյանի գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդականին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն