Ադրբեջանի ՊՆ նախարարը մեկնում է Թուրքիա
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնում է Թուրքիա Հուլուսի Աքարի հրավերով։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հասանովը ծանոթանալու է տարբեր ընկերությունների ռազմական նշանակության միջոցների և տեխնիկայի հետ:
Այցի շրջանակում ծրագրվում են մի շարք հանդիպումներ: