Ուրբաթ ԱՄՆ նախագահը կհյուրընկալի իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկուն։ Սպասվում է, որ ղեկավարները կստորագրեն հանքանյութերի մասին համաձայնագիրը։ Ըստ այդմ, ինչպես Թրամփն է ասել, Կիևը կստանա «անվտանգության որոշակի երաշխիքներ», բայց հիմնականը, նրա կարծիքով, պետք է ապահովի Եվրոպան։

Թրամփը վաղուց է դժգոհում, որ ԱՄՆ-ը չափազանց շատ հարկատուների գումար է ծախսում Ուկրաինային աջակցելու համար։ «Նախորդ վարչակազմը մեզ շատ վատ դրության մեջ է դրել»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահը կարծում է, որ գործարքը կարող է օգնել Կիևին փոխհատուցել ամբողջ ռազմական օգնությունը, որը Ջո Բայդենի վարչակազմն ուղարկել է Ուկրաինա, միաժամանակ, ԱՄՆ-ը ապագայում շատ ավելի մեծ շահույթ կստանա:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, Թրամփը հայտարարել է, որ Կիևը պետք է մոռանա այդ մասին: Նրա կարծիքով, հենց դրա պատճառով է սկսվել այս ամբողջ պատմությունը՝ Ուկրաինայի պատերազմը:

Միաժամանակ Թրամփը խոստացել է, որ կօգնի Ուկրաինային վերադարձնել Ռուսաստանի կողմից գրավված որքան հնարավոր է շատ տարածքներ։

Իսկ թե ինչ զիջումներ է պահանջում Վաշինգտոնը Մոսկվայից և Կիևից՝ դեռևս հայտնի չէ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն