Ստամբուլում Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունները մեկնարկել են մամուլի համար փակ ձևաչափով:

Ակնկալվում է, որ հանդիպմանը Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կքննարկեն երկու երկրների դեսպանատների աշխատանքին առնչվող խնդիրները և դրանք բնականոն գործունեության վերադարձնելու ուղիները։

Հանդիպմանը Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կքննարկեն երկու երկրների դեսպանատների աշխատանքին առնչվող խնդիրները և դրանք բնականոն գործունեության վերադարձնելու ուղիները։ Սպասվում է, որ բանակցությունները բավականին երկար կտևեն։

Ինչպես հայտնում է Reuters-ը, ռուսական պատվիրակությունը հանդիպման վայր է ժամանել սև «Մերսեդես» միկրոավտոբուսով՝ մտնելով Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսի առանձնատան տարածք։ Ռուսական պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ հանդիպումը կարող է տևել հինգից վեց ժամ։

Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները մտահոգված են, որ Թրամփի՝ Մոսկվայի հետ արագ հաշտեցման փորձերը կարող են հանգեցնել պատերազմի դադարեցման համաձայնագրի, որը կշրջանցի նրանց շահերը և կվտանգի տարածաշրջանի անվտանգությունը։ Թրամփն իր հերթին պնդում է, որ ցանկանում է վերջ տալ արյունահեղությանը՝ հնարավորինս վաղ հրադադարի հաստատմամբ։

Պուտինն այս շաբաթ փորձել է մեղմել արագ արդյունքների ակնկալիքները՝ նշելով, որ նախ անհրաժեշտ է վերականգնել վստահությունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, նախքան որևէ համաձայնության հասնելը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն