ՀՀ դեսպանը Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավարին ներկայացրել է նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ ջանքերը
Փետրվարի 25-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Մարեկ Բենդային։ Այդ մասին հայտնում եմ Չեխիայում ՀՀ դեսպանությունից:
Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացումը, միջազգային ու տարածաշրջանային իրավիճակը: ՀՀ դեսպանը ներկայացրել է նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող ջանքերը: