Գարնան առաջին աշխատանքային օրը այսպես սկսեցի․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջերում տեսանյութ է հրապարակել աշխատանքային օրվա մեկնարկից։ Նա իր աշխատավայր է գնացել հասարակական տրանսպորտով, շփվել է քաղաքացիների հետ։
«Գարնան առաջին աշխատանքային օրը այսպես սկսեցի»,- տեսանյութին կից՝ գրել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։