ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հաստատել է, որ Միացյալ Նահանգներն այլևս հետախուզական տեղեկատվություն չի տրամադրում Ուկրաինային: Մայք Ուոլցի խոսքով՝ Վաշինգտոնը ժամանակավորապես դադարեցնում կամ վերանայում է Կիևի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով։

Սպիտակ տան խոսնակն էլ հաստատել է, որ Ազգային անվտանգության խորհուրդը դադարեցրել կամ վերանայում է Ուկրաինայի ֆինանսավորումը: Լրագրողի հարցին ի պատասխան՝ արդյոք ամերիկյան կողմը դիտարկո՞ւմ է աջակցությունը վերսկսելու հարցը՝ Քերոլին Լևիտը կրկնել է՝ ամեն ինչ վերանայման փուլում է:

Միևնույն ժամանակ նա բարձր է գնահատել հնարավորինս շուտ բանակցելու պատրաստակամության մասին Վոլոդիմիր Զելենսկու վերջին հայտարարությունը: Լևիտը նաև տեղեկացրել է, որ հազվագյուտ մետաղների գործարքի շուրջ Կիև-Վաշինգտոն քննարկումները շարունակվում են:

Ավելի վաղ Սպիտակ տնից նախազգուշացրել էին՝ Ուկրաինային ամերիկյան աջակցությունը չի վերսկսվի, մինչև Թրամփը չհամոզվի, որ Կիևը խաղաղություն է ուզում:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն