Կանադայի իշխող ուժի՝ Լիբերալ կուսակցության նոր առաջնորդ է ընտրվել Անգլիայի բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին։ Նա կփոխարինի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, որն այս տարվա հունվարին հայտարարել էր պաշտոնից հեռանալու մտադրության մասին։

Քարնին կուսակցության ղեկավարի միակ թեկնածուն էր, որը Թրյուդոյի կառավարության մաս չէր կազմում: Քվեարկության արդյունքներով նա ստացել է 85,9 տոկոս ձայն։

Նոր վարչապետին սպասում է ոչ միայն թեժ պայքար ընդդիմության հետ այս տարի կայանալիք համընդհանուր ընտրություններում, այլև բարդ բանակցություններ ԱՄՆ-ի հետ մաքսային սակագների շուրջ: 

Հաղթանակից հետո իր ելույթում Կարնին ասել է. «Ամերիկան Կանադա չէ։ Կանադան երբեք չի լինի Ամերիկայի մի մասը՝ ոչ մի ձևով, ոչ մի կերպ»:

Իր հրաժեշտի խոսքում պաշտոնից հեռացող վարչապետ Ջասթին Թրյուդոն էլ հայտարարել է, որ Կանադան բախվում է ԱՄՆ-ի կողմից եկող «էկզիստենցիալ մարտահրավերին»։ Նա նաև ընդգծել է, որ հպարտ է իր վարչապետության տարիների ձեռքբերումներով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն