Սինգապուրում 24-ամյա ուսանողուհուն այլ մարդկանց կորոնավիրուսով վարակելու մեղադրանք է առաջադրվել
Սինգապուրում 24-ամյա ուսանողուհուն այլ մարդկանց կորոնավիրուսով վարակելու մեղադրանք է առաջադրվել: Ինչպես հայտնում է Yahpp News-ը, Էսթեր Թան Լին Ինը Լոնդոնից վերադառնալուց հետո խախտել է կարանտինը եւ դուրս է եկել տնից՝ չնայած գրիպի ախտանիշներին եւ համի ու հոտի զգացողության կորստին: Ավելի ուշ պարզվել է, որ նա վարակված է կորոնավիրուսով:
Աղջիկը մեղավոր է ճանաչվել երկու հանրային վայրերում իր ներկայությամբ այլ մարդկանց վարակման վտանգի ենթարկելու համար:
Դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 30-ին:
Վարակիչ հիվանդությունների մասին օրենքի խախտման համար նա կարող է դատապարտվել մինչեւ վեց ամսվա ազատազրկման եւ/կամ առաջին խախտման համար տուգանվել մինչեւ 10 000 դոլարով: