Մակրոնը ցանկանում է ՄԱԿ-ի միջոցով արևմտյան զորքերն Ուկրաինայում որպես խաղաղապահներ օգտագործել. Telegraph
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիտարկում է ՄԱԿ-ի միջոցով Ուկրաինայում «կամավոր» զորքերի կոալիցիային խաղաղապահ կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը՝ հակամարտությունը կարգավորելուց հետո։ Այս մասին հայտնում է բրիտանական The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Նրանց խոսքով, Մակրոնն այս հարցը բարձրացրել է մարտի 20-ին Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովում։
Մարտի 12-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ուկրաինական հողում ՆԱՏՕ-ի զորքերի ցանկացած դրոշի ներքո և ցանկացած կարգավիճակով ներկայությունը սպառնալիք է Ռուսաստանի համար։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը ոչ մի դեպքում դա չի ընդունի։