ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին պարգևատրել է ՌԴ բարձրագույն պետական ​​շքանշանով՝ Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշանով։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալումմ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության զարգացման և իրականացման գործում մեծ ավանդի, ինչպես նաև կառավարության երկարամյա արդյունավետ գործունեության համար», ասված է հրամանագրում։

Լավրովը մարտի 21-ին դառնում է 75 տարեկան։ Նա զբաղեցնում է արտգործնախարարի պաշտոնը շուրջ 22 տարի՝ զիջելով միայն Խորհրդային Միության նախարար Անդրեյ Գրոմիկոյին (28 տարի պաշտոնավարում): Նա ՌԴ կառավարությունում ավելի երկար է աշխատել, քան որևէ այլ նախարար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն