Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել երկրի փոխնախագահ, Գլխավոր ասամբլեայի և Սենատորների պալատի նախագահ Կարոլինա Կոսսեի հետ: Այս մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը:

Հանդիպման ընթացքում դեսպան Գևորգյանը շնորհավորել է փոխնախագահ Կոսսեին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել իր հետագա գործունեության ընթացքում: 

«Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև բարեկամական կապերի և խորհրդարանական համագործակցության ամրապնդման հնարավորություններին, կարևորել ուրուգվայահայ համայնքի դերակատարությունը»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: 

«Զրույցի շրջանակներում դեսպան Գևորգյանն Ուրուգվայի փոխնախագահին է ներկայացրել հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ Հայաստանի գործադրած հետևողական ջանքերը»,- ասված է հաղորդագրությունում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն