Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո սկսված բողոքի ակցիաներին մասնակցելու մեղադրանքով մարտի 24–ի առավոտյան տասնյակ ձերբակալություններ են տեղի ունեցել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ոստիկանությունը «Հավաքների եւ երթերի մասին 2911» կանոնների խախտման հիմնավորմամբ ձերբակալել է հիմնականում ձախակողմյան կուսակցությունների անդամների եւ լրագրողների։

Նշենք, որ մարտի 19–ի առավոտյան ոստիկանները կաշառակերության եւ հանցավոր խմբավորում ղեկավարելու մեղադրանքով ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին եւ այլ պաշտոնյաների, թվով 90 հոգի։ Դրանից անմիջապես հետո Ստամբուլի նահանգապետարանը արգելել է քաղաքում ցանկացած տիպի բողոքի միջոցառումները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն