ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկնում է Գրենլանդիա կնոջը՝ Ուշային, միանալով, հայտարարել էր նա նախօրեին։

BBC- ին գրում է, որ Սպիտակ տունը հաստատել է, որ Վենս ամուսիններն այցելելու են կղզու հյուսիսում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի Պիտուֆֆիկ ռազմակայանը։

X-ում հրապարակված տեսանյութում Ջեյ Դի Վենսը կատակով բացատրել է, որ իր կնոջ առաջիկա այցը Գրենլանդիա մեծ ոգևորություն է առաջացրել, և ինքը չի ցանկանում, որ կինը միայնակ վայելի ճանապարհորդության ողջ հաճույքը:

Փոխնախագահն ասել է, որ ամերիկյան ռազմակայանում նա կստուգի կղզու անվտանգության համակարգը: «Կան շատ երկրներ, որոնք սպառնում են Գրենլանդիային, սպառնում են օգտագործել նրա տարածքն ու ջրային ուղիները ԱՄՆ-ին սպառնալու, Կանադային և, իհարկե, Գրենլանդիայի ժողովրդին սպառնալու համար»,- ասել է Ջ.Դ.Վենսը։

Ջ.Դի Վենսի հայտարարությունից առաջ Գրենլանդիայի պաշտոնից հեռածող վարչապետ Մութ Էգեդեն այցը սադրանք  էր որակել։

Ոչ թե «սադրանք», այլ «բարեկամական գործողություն», ըստ Euronews-ի, երկուշաբթի օրը հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամբը։ Նախարարների կաբինետի նիստում նա նշել էր, որ կղզու իշխանություններից «դրական բնույթի առաջարկներ» է ստացել։

ԱՄՆ փոխնախագահը X-ում նշել էր, որ Թրամփի վարչակազմը ցանկանում է բարելավել Գրենլանդիայի բնակչության անվտանգությունը, և որ Միացյալ Նահանգները և Դանիան չափազանց երկար ժամանակ անտեսել են այս հարցը։

Դանիայի վարչապետ Մուտե Էգեդեն ավելի վաղ խոսել էր «ամերիկյան ագրեսիայի աճի» մասին եւ նախազգուշացրել Վենսի այցով պայմանավորված հնարավոր «անկարգություններից»։

Նախագահ Դոնալդ Թրամփը մեկ անգամ չէ, որ խոսել է Դանիայի կազմում բարձր ինքնավարություն ունեցող Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու իր ցանկության մասին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն