Թուրքիայում բողոքի ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել 1879 մարդ, որից 260-ը ձերբակալվել է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։

Նա նշել է, որ երկրում անվտանգությանը սպառնացող գործընթացներ են սկսվել.«Մեր ժողովրդի եղբայրության դեմ սադրանք է կատարվել, հարձակվել են մեր ոստիկանների վրա, ոտնահարվել են մեր բարոյական արժեքները։ Արդարությունը տեղի է ունենում դատարանի դահլիճում, ոչ թե փողոցում»։

Նա հավելել է, որ «Թուրքիան խորապես արմատավորված ժողովրդավարություն ունեցող պետություն է, և որ ժողովրդավարության իրենց ըմբռնումը հիմնված է ժողովրդի կամքի վրա»:

Հիշեցնենք, որ Թուրքիայում մարտի 19-ից զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունենում Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո։ Իմամօղլուն Էրդողանի հիմնական մրցակիցն է համարվում հնարավոր արտահերթ ընտրություններում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն