Starlink-ն այժմ ակտիվ է Հայաստանում, X-ի իր միկրոբլոգում գրել է Tesla-ի, SpaceX-ի, OpenAI-ի համահիմնադիր Իլոն Մասկը։

«Starlink-ն այժմ գործում է Հայաստանում, որը դարձել է աշխարհի 130-րդ երկիրը, տարածքը կամ շուկան, որտեղ հասանելի է Starlink-ի գերարագ ինտերնետ ծառայությունը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ավելի վաղ հայտնել էր՝ Starlink-ի ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են՝ ապահովելով արագ, հուսալի արբանյակային ինտերնետ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծել էր, որ Starlink–ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել ՀՀ ողջ տարածքում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն