Դեղամիջոցների վերահսկման եվրոպական գործակալությունը (EMA) «կանաչ լույս» է վառել Եվրամիության տարածքում Pfizer/BioNTech ամերիկա-գերմանական ընկերությունների համատեղ արտադրության հակակորոնավիրուսային պատվաստանյութը 12-15 տարեկանների շրջանում կիրառության համար: 

«EMA-ի հանձնաժողովը հավանության է արժանացրել Pfizer/BioNTech-ի պատվաստանյութի կիրառումը 12-15 տարեկան դեռահասների համար»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ հայտնել է վերահսկիչ մարմնի պատվաստումային ռազմավարության վարչության պետ Մարկո Կավալերին:

Մայիսի սկզբին եվրոպական մարմինը տեղեկացրել էր, որ կուսումնասիրի տվյալ պատվաստանյութի կիրառման ընդլայնման հնարավորությունները դեռահասների համար: Մինչ այս պահը դեղամիջոցը կիրառվում էր 16-ից բարձր տարիքի անձանց համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն