Մերկելն Աֆղանստանում իրադրության զարգացումն անվանել է «դառն ու դրամատիկ»
Աֆղանստանում իրադրության զարգացումը դառն է, դրամատիկ և սոսկալի, առաջին հերթին տեղի բնակիչների, իսկ հետո նաև Արևմուտքի համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է RIA Novosti-ն։
«Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման պահից մենք տեսնում ենք, թե ի ինչպես է «Թալիբանը» աներևակայելի արագությամբ նահանգը նահանգի, քաղաքը քաղաքի հետևից զբաղեցնում և կրկին վերահսկողության տակ վերցնում ողջ երկիրը»,-ասել է Մերկելը՝ ընդգծելով, որ բոլորը, այդ թվում՝ իրենք, սխալ են գնահատել իրավիճակի զարգացումը։