Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 72-ի
Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 72 մարդ։ Այս մասին հայտնում են կառավարությանը կից արտակարգ իրավիճակների վարչությունից։
Զոհերից 60-ը բաժին են ընկնում Կաստամոնու նահանգին, 11-ը՝ Սինոպին, 1-ը՝ Բարթինին։ Հիվանդանոցներում է մնում 8 տուժած։
Այսօր ավելի վաղ վարչությունից հայտնել էին, որ 47 մարդ անհետ կորած է համարվում։
Ջրհեղեղից տուժած շրջաններում ձևավորվել են փրկարարական կենտրոններ։ Հեղեղված տարածքներից իրականացվում է բնակչության տարհանում։ Աղետի դեմ պայքարում մոբիլիզացվել են նաև Թուրքիայի հատուկ ծառայությունները։