ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ֆրանսիայի «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին լը Պենի դատավճիռը շատ նման է այն հետապնդմանը, որին ինքը ենթարկվել է ԱՄՆ-ում։

«Սա մեծ գործ է։ Սա շատ մեծ գործ է։ Ես լիովին տեղեկացված եմ այդ մասին։ Շատերը կարծում էին, թե նրան ոչ մի բանում մեղավոր չեն ճանաչի»,- նշել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը երկուշաբթի՝ խոսելով լը Պենի դատավճռի մասին։ «Եվ ես չգիտեմ, թե արդյոք դա պայմանավորված է դատավճռով, բայց նրան արգելել են մասնակցել ընտրություններին հինգ տարի, իսկ նա առաջատար թեկնածու է»,- ավելացրել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Սպիտակ տանը։

«Դա նման է մեր երկրին։ Դա շատ նման է մեր երկրին»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Փարիզի դատարանը երկուշաբթի լը Պենին դատապարտել է չորս տարվա ազատազրկման, որից երկուսի ժամանակ նա պետք է էլեկտրոնային թեւնոց կրի (մյուս երկու տարին՝ պայմանական)։ Դատավճիռը, փորձագետների կարծիքով, նրան զրկում է 2027թ. կայանալիք Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Ինչպես նշել է Le Figaro թերթը, լը Պենը կարող է պահպանել իր պատգամավորական մանդատը եւ կուսակցության խմբակցության նախագահի պաշտոնը։ Սակայն նա չի կարողանա մասնակցել Ֆրանսիայի խորհրդարանի Ազգային ժողովի (ստորին պալատի) հնարավոր արտահերթ ընտրություններին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն