Թեհրանն ու Վաշինգտոնն ուղիղ բանակցություններ են վարում․ Թրամփ
Վաշինգտոնն ու Թեհրանն ուղիղ խորհրդակցություններ են վարում․ Միացյալ Նահանգները կգերադասեին Իրանի միջուկային մշակումների հարցը կարգավորել բանակցությունների ճանապարհով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք Իրանի հետ ուղիղ բանակցություններ ենք վարում։ Դրանք սկսվել են և շարունակվելու են շաբաթ օրը։ Մենք կունենանք շատ կարևոր հանդիպում։ Տեսնենք՝ ինչ կստացվի»,- ասել է Թրամփը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Կարծում եմ՝ բոլորը համամիտ են, որ գործարքի հասնելը նախընտրելի է, քան անել ակնհայտը»,- ասել է Թրամփը՝ չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի «ակնհայտ» ասելով։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը չէր բացառել Իրանի դեմ ուժի կիրառման հնարավորությունը։