Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։ Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում:

Նշվում է, որ քննարկումն ուղիղ կհեռարձակվի։

Ինչպես արդեն հայտնել ենք, ապրիլի 11-12-ին Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին: 

Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն