ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նովրուզի տոնի կապակցությամբ շնորհավորական նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

«Գնահատում եմ Ադրբեջանի աջակցությունն ու բարեկամական հարաբերությունները մեր գործընկեր Իսրայելի հետ և ողջունում եմ այն քայլերը, որ ձեր երկիրը և Հայաստանը ձեռնարկում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։

Սպասում եմ համատեղ աշխատանքի, երբ մեր երկրները արագորեն կշարժվեն դեպի հաջողություն։ Միացյալ Նահանգները մնում է Ադրբեջանի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հետևողական պաշտպանը», – ասվում է նամակում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն