Գործադիրը հաստատել է մշակութային արժեքների կրկնակի փորձաքննության կարգը: Հիմնավորման համաձայն՝ մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության իրավական դաշտը ամբողջապես կարգավորված չէ:

Ներկայումս մշակութային արժեքների արտահանման դեպքում լիազորված պետական մարմինը իրավասություն չունի պահանջելու մշակութային արժեքի կրկնակի փորձաքննություն: Այս հանգամանքով պայմանավորված՝ երբեմն շրջանառվում են մշակութային արժեքների փորձագիտական եզրակացություններ, որոնք տրված են ոչ բնօրինակ ստեղծագործությունների համար:

Առաջարկվող նոր իրավական ակտով կբարեփոխվի մշակութային արժեքների փորձաքննության ոլորտը, որի արդյունքում նաև կբարձրանա քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:

Ըստ այդմ՝ մշակութային արժեքի կեղծ և սկզբնական փորձաքննության խեղաթյուրված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության դեպքում լիազորված պետական մարմինը իրավասու կլինի պահանջելու կրկնակի փորձաքննություն:

Արդյունքում կկանխարգելվի արտահանման համար ներկայացվող մշակութային արժեքների կեղծումը, ոչ հավաստի փորձագիտական եզրակացությունների շրջանառումը, ինչը կնպաստի մշակութային ժառանգության պահպանմանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն