Իրանը եւ Հայաստանը խորացրել են իրենց հարաբերությունները 2024թ.՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բախումների երրորդ ալիքից հետո, իսկ վերջերս զորավարժություններ են անցկացրել սահմանին։

Ինչպես գրել է Long War Journal-ը, դա տեղի է ունեցել նույն օրը, երբ Իսրայելի եւ Թուրքիայի պատվիրակությունները հանդիպել են Ադրբեջանում՝ քննարկելու ռազմական հարցերը Սիրիայում, որտեղ Իսրայելը հարվածել է առնվազն երեք թուրքական օդային բազայի՝ Անկարայի ռազմական ներկայությունը կանխելու ջանքերի շրջանակում։

«Թուրքական աղբյուրները հայտնել են, որ ջանքեր են գործադրվում Իսրայելի հետ ապագա բախումներից խուսափելու համար։

Թուրքիան էլ ավելի է լրացնում Իրանի թողած վակուումը Կովկասում եւ Սիրիայում, որտեղ Թուրքիայի կողմից աջակցվող ապստամբները տապալեցին Բաշար Ասադին, որին Իրանը երկար ժամանակ սատարում էր: Միաժամանակ, Սիրիայի նոր ղեկավարը, որը կապված է Անկարայի հետ, նվազեցրել է իրանական ազդեցությունը երկրում։

Հայաստանը, գուցե, դարձել է Իրանի վերջին լծակը Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ»,- նշված է հոդվածում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն