Եվս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել Տաջիկստանում՝ Դուշանբեից 156 կիլոմետր դեպի արևելք, հայտնել են Տաջիկստանի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեի ճգնաժամային կառավարման կենտրոնից։

«Տաջիկստանում՝ Դուշանբեից 156 կիլոմետր դեպի արևելք, երկուշաբթի տեղական ժամանակով ժամը 05.44-ին ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ»,- ասված է հաղորդագրությունում։

Կիրակի 3-ից 6 բալ ուժգնությամբ ստորգետնյա երեք ցնցում էր գրանցվել նույն տարածքում, ինչի հետևանքով երեխա է մահացել, ավերվել են բազմաթիվ բնակելի շենքեր և օժանդակ շինություններ։

Երկուշաբթի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, նախնական տվյալներով, զոհեր և ավերածություններ չկան։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն