Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Մուսկատում ապրիլի 19-ին, հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայը։

«Խորհրդակցություններից հետո որոշվել է, որ Մուսկատը կմնա բանակցությունների երկրորդ փուլի հյուրընկալող կողմը, որը կկայանա շաբաթ օրը»,- IRNA գործակալությանը հայտնել է պաշտոնյան։

Ավելի վաղ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Հռոմում` քննարկելու իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ապրիլի 12-ին Մուսկատում բանակցություններ են տեղի ունեցել Թեհրանի և Վաշինգտոնի միջև՝ Օմանի միջնորդությամբ։

Իրանը ներկայացրել է արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, իսկ Միացյալ Նահանգները՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։

Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ հանդիպումն անցել է կառուցողական և հանգիստ մթնոլորտում։ Գերատեսչության տվյալներով՝ Ուիթքոֆն ու Արաղչին, հեռանալով բանակցային վայրից, մի քանի րոպե զրուցել են Օմանի արտգործնախարարի ներկայությամբ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն