Հայտնի փաստաբան Արամ Վարդևանյանը, անդրադառնալով ՍԴ-ի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի վերաբերյալ կարայացրած վճռին, գրում է.

«Չորս տարի անց ի վերջո Սահնանադրական դատարանը որոշեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության հարցը: Հրապարակվել է միայն եզրափակիչ մասը, հետևաբար երեք օր անց հրապարակվելու է ամբողջ որոշումը որին առանձին կանդրադառնանք: Միաժամանակ հենց եզրափակիչ մասում Սահմանադրական դատարանը ընդգծում է, որ Օրենքի մի շարք դրույթների վերաբերյալ տրվել են համապատասխան մեկնաբանություններ և իրավական դիրքորոշումներ:

Ավելին Սահմանադրական դատարանն այս Օրենքի առանցքը հանդիսացող դրույթները` գույքի վերաբերյալ ուսումնասիրություն սկսելու հիմքերի մասերով էապես նեղացրել է դրա կիրառման շրջանակը, իսկ լայն մեկնաբանումն այլևս հակասահմանադրական է:

Ավելին Սահմանադրական դատարանն ուղիղ արձանագրել է նաև, որ ընդհանուր հիմքերով վարույթներում բռնագանձման ենթակա է հենց այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ ( ՄԻԵԴ Մեծ պալատի սահմանած «the establishment of a causal link»): Վերջին շեշտադրման մասին տեղյակ էին բոլոր պաշտոնատար անձինք, բայց 4 տարի ուղիղ անտեսել են:

Ակնհայտ է, որ նման ինստիտուտ պետք է լինի, սակայն պետության շահն այն է, որ նման ինտենսիվությամբ գործիքն իսկապես սահմանադրական լինի, որ մի քանի տարի անց Եվրոպական դատարանի վճիռներով պետական բյուջեից՝ բռնագանձցված գումարը չեզոքացնող հատուցումներ տեղի չունենան»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն