Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ վերջին հանդիպումները շատ արդյունավետ են եղել. Թրամփ
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները լավ են ընթանում: Դոնալդ Թրամփի խոսքով, սակայն, դեռ ժամանակ է պետք՝ հասկանալու՝ ինչպիսին կլինի արդյունքը:
Նա անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հնարավոր կարգավորմանը: Ռուսաստանի ու Ուկրաինայի պատվիրակությունների հետ Վաշինգտոնի ներկայացուցիչների վերջին հանդիպումները շատ արդյունավետ են եղել՝ շեշտել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը խոստացել է դրանց մասին մանրամասներ հաղորդել առաջիկա երեք օրվա ընթացքում: Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Մոսկվան և Կիևը կարգավորման շուրջ համաձայնության կհասնեն այս շաբաթ: Թրամփը նշել է, որ գործարքից հետո երկու երկրներն էլ կարող են մեծ բիզնես վարել ԱՄՆ-ի հետ և լուրջ գումարներ աշխատել։