Վատիկանը hանգnւցյալ Պապից առաջին կադրերն է հրապարակել
Վատիկանն առաջին կադրերն է հրապարակել hանգnւցյալ Պապից, հայտնում է vaticannews-ը։ Լուսանկարներում պատկերված է պոնտիֆիկոսը՝ դագաղի մեջ։
Հռոմի Ֆրանցիսկոս պապին կտեղափոխեն Սուրբ Պետրոսի տաճար չորեքշաբթի առավոտյան տեղական ժամանակով ժամը 09:00-ին (BST 08:00), հայտարարել է Վատիկանը: Հռոմի պապի դագաղը այնտեղ կլինի մինչև հուղարկավորությունը, որպեսզի հանրությունը հարգանքի տուրք մատուցի:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան մասին հայտարարվել է ապրիլի 21-ին։
Մահվան պատճառը կաթվածն էր։ 88-ամյա պոնիֆիկոսն իր մահկանացուն է կնքել Վատիկանի Կազա Սանտա Մարտա կեցավայրում:
Տեղի ժամանակով 9:45-ին կարդինալ Քևին Ֆարելը հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան մասին: