Կայունությունը հնարավոր է միայն բոլոր կողմերի շահերը փոխադարձաբար հաշվի առնելու դեպքում. Փեզեշքիան
Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցից առաջ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել AZTV հեռուստաալիքին։ Իրանի պատվիրակությունը ներկայացված է լինելու բարձր մակարդակով։
Փեզեշքիանը շեշտել է. «Մենք միշտ պաշտպանել ենք Ադրբեջանի իրավունքները, իսկ Հայաստանին աջակցել ենք բացառապես նրա օրինական իրավունքների շրջանակներում»։
Իրանի նախագահն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին և նշել, որ Իրանն իր տարածքով Ադրբեջանին ճանապարհ է տրամադրում դեպի Նախիջևան: «Այս առնչությամբ արդեն աշխատանքներ են տարվում, և կա համապատասխան համաձայնություն: Յուրաքանչյուր ոք պետք է հարգի իր երկրի տարածքային ամբողջականությունը, պետությունների միջև սահմանային հաղորդակցության հարցերը կարող են լուծվել միայն բոլոր կողմերի շահերը հաշվի առնելու պայմանով:
Փեզեշքիանը նաև ընդգծել է. «Իրանն ու Ադրբեջանը՝ որպես հարևաններ, կարող են շատ բան անել միմյանց համար։ Մենք, ըստ էության, հարազատներ ենք, նույն գետի երկու ափը»: