Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթար չի եղել․ նա նշված մեքենայում չի եղել․ ՊՆ
Մամուլում շրջանառվում են ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ վթարի տեսանյութ և մեկնաբանություններ, ըստ որի՝ իբր վթարը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարից։
Նշված տեղեկությունները կեղծ են, պաշտպանության նախարարը նշված մեքենայում չի եղել, ավելին՝ նշված ժամին Սուրեն Պապիկյանը գտնվել է տանը: