Ռուս խաղաղապահներն ապահովել են 200 ուխտավորների այցն Ամարաս
Ռուս խաղաղապահներն ապահովել են 200 ուխտավորների այցն Ամարասի վանական համալիր: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Տվյալ համալիրը գտնվում է սահմանազատման գծի մոտակայքում, այդ պատճառով անհրաժեշտ է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը»,-ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դանիիլ Նիկիտինը:
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտից Մարտունիի շրջան են ուղեկցել ուխտավորներին:
Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած բոլոր ռազմական գործողությունների հրադադար հայտարարվեց Լեռնային Ղարաբաղում: Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը