«Խիմկիի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական ԱԱ-2022-ի որակավորման փուլի սեպտեմբերյան խաղերին նախապատրաստվելու համար:Այս մասին հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:

Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 2-ին Սկոպյեում կխաղա Մակեդոնիայի հետ, իսկ սեպտեմբերի 5-ին Շտուտգարտում կմրցի Գերմանիայի հավաքականի հետ:

Հիշեցնենք՝ Դավիդյանը առաջին անգամ հավաքական հրավիրվեց մայիսին, երբ դեռ հանդիսանում էր Երևանի «Ալաշկերտի» ֆուտբոլիստ, սակայն այդպես էլ նորմուտը չնշեց ազգային թիմի կազմում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն