Իրանը և Հնդկաստանը մի շարք փաստաթղթեր են ստորագրել
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Հնդկաստան, որտեղ մասնակցել է երկու երկրի տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստին, հանդիպել իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Երկու նախարարների ներկայությամբ ստորագրվել են փաստաթղթեր:
Օրակարգում է նաև Արաղչիի հանդիպումը Հնդկաստանի նախագահի և ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։
Իրանի արտգործնախարարը նշել է, որ քննարկվելու են նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Հնդկաստանի ու Պակիստանի միջև լարվածության աճը: