Բրիտանական  Daily Mail պարբերականը հրապարակել է Քաթարի թագավորական ընտանիքի VIP  Boeing 747-8 ինքնաթիռի լուսանկարները. այս օդանավն առաջիկայում նվեր է մատուցվելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:



Boeing 747-8 ինքնաթիռն այնքան շքեղ է, որ այն հաճախ անվանում են «Թռչող պալատ»: Թրամփը կկարողանա օգտագործել այս նվերը, քանի դեռ պաշտոնավարում է։ Այս մասին ABC News-ին հայտնել են գործարքին ծանոթ աղբյուրները։

Թրամփի՝ պաշտոնը լքելուց հետո ինքնաթիռի սեփականությունը կփոխանցվի նախագահական գրադարանին։

Սպիտակ տունը և արդարադատության նախարարությունը եզրակացրել են, որ քանի որ նվերը չի ուղեկցվել որևէ պաշտոնական ակտով, այն չի հանդիսանում կաշառք:

Գլխավոր դատախազ Փամ Բոնդիի իրավական վերլուծության մեջ ասվում է, որ դա չի խախտում օտարերկրյա նվերների վերաբերյալ Սահմանադրության արգելքը, քանի որ ինքնաթիռը տրվում է ոչ թե մասնավոր անձի, այլ երկրի ռազմաօդային ուժերին, իսկ հետո՝ նախագահական գրադարանին:

ABC-ն հայտնում է, որ ինքնաթիռը, որը կստանա  Թրամփը, կարժենա մոտ 400 միլիոն դոլար՝ չհաշված անվտանգության կապի լրացուցիչ սարքավորումները։



The Wall Street Journal-ն ավելի վաղ հայտնել էր, որ L3Harris ավիացիոն ընկերությունն արդեն հանձնարարվել է օդանավը հիմնանորոգել՝ նախագահական ինքնաթիռի պահանջները բավարարելու համար։

Սպասվում է, որ նվերի մասին կհայտարարվի Թրամփի՝ մայիսի 13-ին Մերձավոր Արևելք կատարելիք ուղևորության ժամանակ:





Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն