Քիմ Քարդաշյանը վկայություն կտա Փարիզի դատարանում
Քիմ Քարդաշյանը պարտավոր է ներկայանալ Փարիզի դատարան իրեն կողոպելու մեջ մեղադրվող տասը տղամարդկանց գործով վկայություն տալու համար։
REUTERS
Ռեալիթի շուի աստղ գործարարին կողոպտել էին 2016 թվականին՝ Նորաձեւության շաբաթի ժամանակ։ Նրան հյուրանոցի համարում կապել եւ վրան ատրճանակ էին պահել։
Գողացել էին միլիոնավոր դոլար արժողությամբ թանկարժեք իրեր, այդ թվում Քանիե Ուեստի նվիրված 4 մլն դոլար արժողությամբ ամուսնության մատանին։