Թրամփը Սաուդյան Արաբիայում հանդիպել է Սիրիայի նախագահի հետ՝ Կատար մեկնելուց առաջ
«Վաշինգտոն փոստի» հաղորդման համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը Սաուդյան Արաբիայում հանդիպել է Սիրիայի նախագահի Ահմեդ ալ-Շարայի հետ՝ իսլամիստների գլխավորած կառավարության նկատմամբ բոլոր պատժամիջոցները չեղարկելու անսպասելի հայտարարությունից հետո, գրում է Reuters-ը։
Հակառակ՝ Սպիտակ տան՝ Սիրիայի առաջնորդների՝ «Ալ Քաիդայի» հետ նախկին կապերի վերաբերյալ մտահոգություններին, Թրամփը երեքշաբթի օրը Էր Ռիադում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ կչեղարկի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները՝ որպես քաղաքականության կարևոր փոփոխություն։
Արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շիբանին X-ի իր էջում հայտնել է, որ այդ քայլը «նոր սկիզբ» է դիտարկում։ Սիրիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ ողջունելով լուրը։
Թրամփի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ հանդիպմանը, ըստ Թուրքիայի «Անադոլու» լրատվական գործակալության, միացել է նաև Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
Թրամփի քառօրյա շրջագայության առաջին օրը Պարսից ծոցի տարածաշրջանում տեղի են ունեցել շքեղ արարողություններ և գործարար գործարքներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի կողմից ԱՄՆ-ում ներդրումներ կատարելու 600 միլիարդ դոլարի պարտավորությամբ։ Նաեւ սաուդյան թագավորությանը ԱՄՆ-ից զենք գնելու 142 միլիարդ դոլարի պայմանագրեր է կնքել։
Այսօր Թրամփը պետական այցով կմեկնի Կատարի մայրաքաղաք Դոհա։ Այստեղ նա կհանդիպի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանիի և այլ պաշտոնյաների հետ։ ԱՄՆ-ի կարևոր դաշնակից Կատարը, ինչպես սպասվում է, կհայտարարի ԱՄՆ-ում հարյուր միլիարդավոր դոլարների ներդրումների մասին։
ԱՄՆ դաշնակից Իսրայելը դեմ է արտահայտվել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների մեղմացմանը, սակայն երեքշաբթի օրը Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, որոնք երկուսն էլ մտերիմ են ԱՄՆ նախագահի հետ, խրախուսել են իր այդ քայլը։