Նիկոլն այս անգամ էլ պետք է «հաղթի» «nunխ Բելի տղային», որպեսզի «Բելը» իշխանության չգա. Դավիթ Սանասարյան
Այն, ինչ տեսնում ենք թե՛ խորհրդարանում, թե՛ սոցիալական հարթակներում, ունի շատ պարզ տրամաբանություն. Քոչարյան-Փաշինյան «հակառակորդները» և նրանց թիմակիցները միասին ուղղակի թե անուղղակի աճեցնում են 2026 թվականի ընդդիմադիր առաջնորդին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը:
«Սցենարը նույնն է՝ Նիկոլն այս անգամ էլ պետք է «հաղթի» «ոսոխ Բելի տղային», որպեսզի «Բելը» իշխանության չգա, ժողովուրդը պետք է ընտրի «Հայկին», հակառակ դեպքում «ժողովրդի իշխանությունը» կգողացվեն։ Ու մի քանի տարին մեկ մի արար կիրականացնեն ու ժողովրդի մի ստվար հատված կխաբվի այդպիսի էժանագին շոուին։
Որպեսզի այս հակապետական սցենարը չիրականանա, նախ և առաջ անհրաժեշտ է, ներեցեք բառիս համար, թամաշա չանել խորհրդարանում բեմադրվող հակախորհրդարանական և քուչի մակարդակից էլ ցածր ներկայացումներին։ Ինչքան շատ եք դիտում այդ վիդեոները, այնքան զանգվածային հիպնոսն ավելի էֆեկտիվ է լինում։ Հետո՝ պետք է կտրականապես մերժել փրկության կեղծ խոստումները, երբ դրանք գալիս են հենց այս նույն խմբերից կամ նրանց հետ արտաքինից կապ չունեցող, բայց նրանց շահերը սպասարկող շրջանակներից։ Հակառակ դեպքում բոլորս միասին խրախուսում ենք ավելի թույլ ու կախյալ Հայաստան ունենալու վտանգավոր սցենարին։
Ես ինքս մեղավարություն զգում եմ այս պատկերի համար, երևի մի օր արժանանամ քավության»,-գրել է նա: