Ուկրաինայի, Թուրքիայի և Միացյալ Նահանգների եռակողմ հանդիպմանը, որն անցկացվում է Ստամբուլում, մասնակցում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպան Քիթ Քելլոգը և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը, հաղորդում է Суспільне-ն։

Ուկրաինան ներկայացնում են նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիյ Երմակը, արտաքին գործերի նախարարության ղեկավար Անդրիյ Սիբիհան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և նախագահի աշխատակազմի ղեկավարի արտահաստիքային խորհրդական Ալեքսանդր Բևզը։

Թուրքական կողմը ներկայացնում են Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը և արտաքին գործերի նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն